Ուսուցչի թափուր տեղի հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի Դիլիջանի «Վախթանգ Անանյանի անվան միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ի քիմիայի (10 ժամ) ուսուցչի թափուր տեղի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում (Ձև 1), լուսանկար 3×4 չափի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
4.Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
- ինքնակենսագրություն (Ձև 5),
6.Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
7.Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ,
- Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
9.Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից՝ փետրվարի 5-ից 18-ը ներառյալ ամեն օր՝ ժ. 9:00-15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա փետրվարի 21-ին ժամը 14:00-ին՝ Տավուշի մարզի Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոցում (հասցեն՝ ք. Դիլիջան, Մոլդովական 33/1):
Տեղեկությունների համար զանգահարել (0268)26211 կամ (094)617279 հեռախոսահամարներով:
05.02.2025թ.
Ուսուցչի թափուր տեղի մրցույթ
Հայտարարություն ուսուցչի թափուր տեղի
Ուսուցչի թափուր տեղ
Ուսուցչի թափուր տեղի հայտարարություն
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
21.12.2022թ. Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոցում ծնողական և մանկավարժական խորհրդի անդամներին իր զարգացման ծրագիրը ներկայացրեց հավակնորդ Սոֆյա Հակոբյանը Կից ներկայացվում է խորհուրդների արձանագրությունները
Ծնողական խորհրդի արձանագրություն. 21.12
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ տեղեկացնում ենք, որ 20.12.2022թ. ժամը 14:00-ին Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոցում կկայանա հանդիպում մանկավարժական և ծնողական խորհուրդների հետ: Տնօրենի թափուր հաստիքի հավակնորդ Սոֆյա Հակոբյանը կներկայացնի դպրոցի զարգացման իր ծրագիրը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
04.11.2022թ. Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոցում ծնողական և մանկավարժական խորհրդի անդամներին իրենց զարգացման ծրագրերը ներկայացրեցին հավակնորդներ Սոֆյա Հակոբյանը և Քրիստինե Սարգսյանը: Կից ներկայացվում է խորհուրդների արձանագրությունները:
մանկավարժական խորհրդի արձանագրություն. 04.11 Ծնողական խորհրդի արձանագրություն. 04.11